Պաղեստինի Պետության ճանաչում․ ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է անցած տարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ագ

2024 թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը.

🤝 Դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

🔹Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

🔷 ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում.

🔹Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն

🔹Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ

🔹Սերբիայում դիվանագիտական գրասենյակ

🔷Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ.

🔹Կիպրոսում 

🔹Հունգարիայում

🔷 Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը:

--00—ԼՀ