2024թ․-ին Հայաստանը անդամակցեց Միջազգային քրեական դատարանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

ագ

2024թ․ Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև հաջողություններ գրանցեց միջազգային կազմակերպությունների մարմինների ընտրություններում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հայաստանն ընտրվեց.

🔹 Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող և հյուրընկալող երկիր (համաժողովը տեղի կունենա 2026թ․-ին Երևանում),

🔹 ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ` 2025-2027թթ. համար,

🔹 Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի և Փարիզյան համաձայնագրի ներքո նորաստեղծ Կորստի և վնասի հիմնադրամի խորհրդի անդամ` 2024-2027 թթ․ համար,

🔹 Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի և Փարիզյան համաձայնագրի ներքո նորաստեղծ Կորստի և վնասի կանխարգելման, մեղմման և հասցեագրման հարցերով Սանտյագոյի ցանցի խորհրդատվական խորհրդի անդամ՝ 2024-2026թթ անդամ:

Ընդգծենք, որ անկախությունից ի վեր Հայաստանն առաջին անգամ է ընտրվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը նախագահող և հյուրընկալող երկիր։

--00—ԼՀ