ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Ալիեւը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ծանոթացա Փաշինյանի արձագանքին Ալիեւի երեկվա հակահայկական ու ագրեսիվ հարցազրույցին։ Ալիեւը Հայաստանը ֆաշիստական պետություն է անվանում, իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության օրակարգ»։ Ալիեւը միջանցք է պահանջում, իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»։ Ալիեւն ասում է՝ ես ոչ թե երկխոսում եմ այլ՝ մենախոսում, իսկ Նիկոլն ասում է՝ ես պատրաստ եմ երկխոսելու։ Ալիեւը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլն ասում է՝ դելիմիտացիա ու դեմարկացիա։
Սա լրիվ գայլի ու գառի պատմությունն է դառնում։ Ալիեւն ասում է ես քեզ «ուտելու» եմ, իսկ սա ասում է՝ ես պատրաստ եմ «ամուսնանալ»։
Սա չհասկացավ, որ իրեն ոչ թե ախպերանալու կամ ամուսնության առաջարկ են անում, այլ՝ տիրելու ու ուտելու պահանջ։ Ալիեւի բերանը Նիկոլն է լեզու դրել իր անվերջ զիջումներով ու ադրբեջանահպատակ քայլերով»։
--00—ՅՄ