Ալիևը կարող է աշխատակից չպահել, ամեն ինչի գործառույթը 1 հոգի անում է` Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Ալիևը կարող է աշխատակից չպահել, ամեն ինչի գործառույթը 1 հոգի անում է` Նիկոլ Փաշինյանը։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Այս ռեժիմն ուղիղ իրականացնում է Հայաստանի ադրբեջանացման և թրքացման քաղաքականություն, չկա որևէ քայլ, որը կսպասարկի Հայաստանի շահը։ Ռեժիմը լծված է մեր 30 տարվա նվաճումներն ու հաղթանակները նսեմացնելով և անիմաստ դարձնելով։ Ո՞ր կառույցն ա արձանագրել, որ Հայաստանը թույլ չի տալիս Ադրբեջանին զարգանալ, հակառակն ա եղել․ Թուրքիան է մեր սահմանները փակ պահել, բլոկադայի ենթարկել, Ջուղայում հայկական խաչքարարերը քանդել են, հայկական հետքը Նախիջևանում զրոյացրել է ու մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք չենք թողել, որ Ադրբեջանը ապրի ու կապիտուլիանտը դրանով լեգիտիմացնում է Արցախի հայաթափումը և իր հանցավոր գործունեությունը՝ Արցախւ Ադրբեջանի մաս ճանաչելու մասով։

Ալիևին պետք չեն ոչ Բյուլբյուլօղլին, ոչ Բայրամովը, ոչ էլ պաշտպանության նախարարը, նրանց բոլորի գործառույթները մի հոգի անում է՝ Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ Ալիևը ինչի՞ է նրանց, պահում, էս մարդը սաղ անում ա, արդարացնում ա ամբողջությամբ», - իր խոսքում նշեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

--00—ԱՊ