«Կեցցե‘ Սիրիան նվաճողը». Էրդողանի նկարով պաստառներ Իրանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

էրդ.j

Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Թավրզի փողոցներում հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել. «‎Yaşasın  Şam Fatihi» (Կեցցե Սիրիան նվաճողը):

Միջանկյալ նշենք, որ Սիրիայում իշխանության եկած ուժերը, տարիներ շարունակ աջակցություն  են ունեցել Թուրքիայի կողմից և ամուր կապեր պաշտոնական Անկարայի հետ:

Պատահական չէ, որ Թուրքիան  առաջիններից էր, ով ողջունեց Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ սակայն պնդելով, որ Անկարան այդ ամենի հետ կապ չունի: Դրան հաջորդել էին նաև Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի, իսկ այնուհետև արտգործնախարարի այցերը Դամասկոս, որոնց ընթացքում հանդիպումներ եղան Սիրիայի իշխանության նոր ղեկավար շրջանակների հետ:

Հիշեցնենք, որ «Fatih» մականուն նաև ուներ Օսմանյան կայսրության Մեհմեդ 2-րդ սուլթանը, ով 1453-ին նվաճել էր  Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և անվանափոխել Ստամբուլ:

--00—ԼՀ