Հայտնի է, թե երբ Էրդողանը կայցելի Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

էր.jpe

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ուրբաթ կարող է այցելել Սիրիա։ Այսպիսի հայտարարություն է արել թուրքական Sözcü հեռուստաալիքի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը։

«Ուշադրություն դարձրեք ուրբաթին, ամենայն հավանականությամբ, այս օրը նա Թուրքիայում չի լինի։ Էրդողանը կայցելի Դամասկոս, որտեղ ուրբաթօրյա աղոթք կկատարի Օմայանների մզկիթում և կհանդիպի Սիրիայի նոր իշխանությունների հետ»,-ասել է Փորթաքալը:

Էրդողանի՝ Սիրիա այցելելու հնարավորության մասին երեքշաբթի օրը հայտնել է նաև կառավարամետ Hürriyet թերթը։ Պարբերականը չի նշել այցի հնարավոր ամսաթիվը։ Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Էրդողանի՝ Դամասկոս ենթադրյալ այցի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։

--00—ԼՀ