Մենք քեզ հետ ենք, Լոս Անջելես․ Լեյքերսի խաղը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Screenshot_5

NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Լեյքերս» և «Շառլոթ Հորնեթս» թիմերի միջև խաղն անորոշ ժամկետով հետաձգվել է Լոս Անջելեսի շրջանում տեղի ունեցող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է «Լեյքերսի» պաշտոնական կայքը։

«Մեր սրտերը կոտրված են Լոս Անջելեսի համար։ Մեր մտքերն ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աներևակայելի իրավիճակից։ Մեր երախտագիտությունն ուղղված է առաջին արձագանքողներին և բոլոր նրանց, ովքեր համախմբվում են, երբ ամենաշատն ենք միմյանց կարիք ունենում։ Այսօրվա խաղը կհետաձգվի, որպեսզի կենտրոնանանք այն ամենի վրա, ինչը այսօր ամենակարևորն է։ Մենք քեզ հետ ենք, Լոս Անջելես»,- գրված է հայտարարությունում։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Լեյքերսի» գլխավոր մարզիչ Ջեյ Ջեյ Ռեդիքը կորցրել է իր տունը Լոս Անջելեսի Փասիֆիկ Փալիսեյդս թաղամասում բռնկված հրդեհի հետևանքով։ Նոր Զելանդիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Ալի Ռայլին, ով խաղում է NWSL-ի «Էնջել Սիթի» ակումբում, հայտնել է, որ իր տունը ևս վնասվել է Փալիսեյդսի հրդեհի հետևանքով։

Լոս Անջելեսի շրջանում տասնյակ հազարավոր բնակիչների համար սահմանվել են պարտադիր տարհանման հրամաններ: Շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված էին մեկ կամ երկու մեծ հրդեհների դեմ պայքարի համար։ Իրավիճակը բարդացնում են ուժեղ քամիները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են ավիացիայի աշխատանքը, իսկ Փալիսեյդս շրջանում հրդեհային ջրածորանները դուրս են եկել շարքից:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ