Անհետ կորածների հարազատներն այս պահին ԱԺ-ում հանդիպում են Անդրանիկ Քոչարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

cb6ad95c5caae52ee66c58b7933502cd_M

Անհետ կորածների ծնողներից մի քանիսն այս պահին հանդիպում են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Տեղեկությունը 24News-ին հայտնեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը։ 

Վերջինս նշեց, որ անձամբ ինքը հրաժարվել է հանդիպումից, քանի որ այդ հանդիպումը տեխնիկական բնույթի է։ 

«Գնացել են ճշտելու, թե երբ է նախնական լսումների օրը լինելու, գլոբալ հարցեր չեն քննարկելու»,- ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, պահանջելով՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում, քանի որ վերջինս հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ավարտել է աշխատանքները։ Ծնողներն էլ պնդում էին՝ եթե ավարտել է աշխատանքները, ապա Քոչարյանը պետք է պատասխանի իրենց հարցերին և հայտնի՝ ո՞րտեղ են իրենց երեխաները։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ