«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

հեց.j

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հրավիրում է դառնալ գործընկեր՝ առաջարկելով մինչև հունվարի 24-ը ձեռք բերել իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսեր։ Այս մասին հայտնում են ՀԵՑ-ից։

 Ընկերությունը թողարկել է 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր։ 

Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ դոլարայինի դեպքում՝ 100 ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար 10.75% և 7.45% արժեկտրոնային եկամտաբերությամբ: 

 Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։ 

 Վստահելիություն 

  Մուդիս միջազգային հեղինակավոր ռեյտինգային կազմակերպության կողմից ՀԷՑ-ին տրվել է Ba2 վարկանիշ` կայուն հեռանկարով, որը մեկ նիշով բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից: 

 Առավելություններ 

  Պպարտատոմսերը եկամտային հարկով հարկման ենթակա չեն։ Պարտատոմսերը հնարավոր է իրացնել նաև երկրորդային շուկայում` ներդրողներին ընձեռելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի առուվաճառքի իրականացման հնարավորություն: 

 Ինչպե՞ս ձեռք բերել 

  ՀԷՑ-ի պարտատոմսերի գնման գործընթացն առավելագույնս պարզեցված է. յուրաքանչյուր ներդրող կարող է ամբողջովին օնլայն ու ավտոմատացված եղանակով պարտատոմսեր գնել՝ օգտվելով Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։ Միաժամանակ, հնարավոր է այցելել Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնել հայտ-հանձնարարականը կամ ուղարկել լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։ 

 Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ: 

 Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 6-ի Թիվ 1/422Ա որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն օգտագործվելու են ներդրումային և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։

--00—ԼՀ