ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Հաճախ մեր հանրային խոսույթում հարկադրանքի միջոցի գործադրում և բռնություն բառերն ընկալվում են որպես լիակատար հոմանիշներ, սակայն հարկադրանքի միջոց կիրառելը պետություններին բնորոշ լեգիտիմ գործիքակազմ է։ Եթե պետությունն իր քաղաքացու նկատմամբ ստանձնում է պատասխանատվություն, որ օրինակ՝ Արփինե Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, պետությունը ֆիքսում է՝ քեզ հետ ես ունեմ կայուն կապ, պաշտպանում եմ քո իրավունքները, դրանց ոտնահարումները այլոց կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Շատ ժամանակ, երբ խոսում են համաչափությունից, նկատում ենք, որ իմ ընկալումն այլ է, ձերը՝ այլ, որովհետև չկա ստանդարտ, որի շուրջ կարող ենք խոսել։ Իհարկե, շատ ծանր պրոցես է ստանդարտ ներդնելը և հետևողականորեն կենսագործելը, բայց մենք ունենք այդ հանձնառությունը ի վերջո կենտրոնանալու խնդրի լուծման վրա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ