Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է․ Մարկեդոնով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

26694569_0_0_2879_1620_600x0_80_0_0_9caa24c4cf51846cbd188ae244266da9

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է։ Այս մասին «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նրա խոսքով՝ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների կամ փոխշահավետ գործարքների։ Հայաստանը զիջում է և հանդուրժողականություն է ցուցաբերում, քանի որ պարտվել է, եթե հաղթող լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Փաշինյանը հասկանում է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, և Լեռնային Ղարաբաղն այլևս նրան չի հետաքրքրում։

Կարևոր գործոն պետք է դիտարկել Թուրքիայի ներկայությունը։ Անկարայի մոտեցումը հանգում է հետևյալին. մինչ Ռուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմ են մղում, Թուրքիան տարածաշրջանում առաջ է մղում իր սեփական գործերը:

--00—ՅՄ