Փաշինյանին սխալ են զեկուցում, նա իրավիճակին չի տիրապետում, թե սոցիալական ինչ բունտ է հասունանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News 

Այս իշխանությունը ՌԴ-ից ազատվելու առաքելություն է ստանձնել՝ թեկուզ թշնամանալու գնով, ԵՄ-ի հետ տարբեր համագործակցություն կա, դա իրականացրեք։ Արևմտյան գրանտներից սնվող մարդիկ կան, որ ԵՄ-ին միանալու ծրագիր են առաջ տանում, նրանք արևմտամետ չեն, հանուն արևմտյան երկրների գրանտների՝ հայրենիքը ծախելու պատրաստ մարդիկ են, վտանգներն իրենք շատ լավ գիտեն, բայց լռում են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման գործընթացին, Խաչատրյանը նշեց, որ այն նոր անհարմարություններ է ստեղծում ժողովրդի համար։ «Հայտարարագրման նպատակը ոչ թե քաղաքացու կյանքը հեշտացնելն ու թեթևացնելն է, կամ պետական կառավարումը արդյունավետ դարձնելը, այլ՝ քաղաքացու գրպանը տոտալ վերահսկելն է։ Փաշինյանն իրավիճակին վաղուց չի տիրապետում, իրեն սխալ են զեկուցոմ, չի պատկերացնում՝ ինչ սոցիալական բունտ է հասունանում։»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

--00—ԱՊ