ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը մեղադրանքը չի ընդունում: Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը նկատում է` քրեական գործը նոր չէ, 2021թ դատարան ուղարկված գործ է, սակայն ՔԿ-ն գտել է, որ գործով պետք է նաև այլ արարք մեղսագրվի, ինչն անընդունել է: «Մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի»,- նշեց փաստաբանը:
Արման Սահակյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է` նշելով, որ այն չի ընդունում, սակայն նախաքննական գաղտնիքով պայմանավորված` այս փուլում այլ մանրամասներ հայտնելուց պաշտպանը զերծ մնաց:
--00—ՅՄ