«Հայաքվեն» կփոխհատուցի տրասնպորտի բողոքի հետևանքով քաղաքացիների ստացած հնարավոր վարչական ակտերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Մենք ոչ միայն կոչ ենք անում քաղաքացիներին միանալ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի գործողություններին, այլև պատրաստ ենք աջակցել, որպեսզի այդ գորրծողություններն արդյունավետ լինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ 

«Վարչական տույժերի դեպքում քաղաքացիները կարող են այցելել մեր գրասենյակ՝ Աբովյան 25, և մենք այդ տույժերը բոյկոտի ամբողջ ընթացքում կփոխհատուցենք, ինչպես նաև իրավական հարկադրանքի դեպքում կապահովենք նրանց պաշտպանությունը»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ