ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Բելառուսում դիտորդական առաքելությանը մասնակցելու Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Երևանը կվերադառնա համագործակցությանը։
«Ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցությանը», - ասել է նա լրագրողներին։
Լեբեդեւը նաեւ նշել է, որ Մինսկը նույնպես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ։ «Բելառուսը պատրաստ է համագործակցության»,- հավելել է նա։
Ավելի վաղ Լեբեդևը հայտնել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Բելառուսում հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
--00—ԼՀ