Մկրտչյանն ու Միրոյաննին պայմանավորվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ռռռ.j

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Միրա Միրոյաննիի հետ:

Ինչպես  տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Միրա Միրոյիաննին ջերմ հիշողություններով է կիսվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերին Երևան կատարած իր այցի մասին: 

Կողմերը կարծիքներ են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցության նոր ուղիները։

Անդրադարձ է կատարվել հունական և հայկական համալսարանների և գիտական հաստատությունների միջև ակադեմիական կապերը զարգացնելու, Հունաստանում հայերենի, իսկ Հայաստանում` հունարենի խթանմանն ուղղված նախաձեռնություններին:

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է վերոնշյալ հարցերի ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես ընդգծելով դեսպանության աջակցությամբ Երևանի պետական ​​համալսարանում հունագիտության գիտաուսումնական կենտրոնի վերաբացման և Հունաստանի՝ Թրակիայի Դիմոկրիտի ​​համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու նախաձեռնությունները:

Կողմերը պայմանավորվել են երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շուրջ համատեղ ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքերը շարունակելու վերաբերյալ:

 

--00—ԼՀ