Սահմանազատումն ապօրինի է, այն մեզ պարտադրում են, կրկին միակողմանի զիջման են տանում Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել։ Մենք երբեք չենք ունեցել սպառազինություն, որը անպիտան է եղել մարտի դաշտում»։ Այս մասին այսօր  Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին։

Օհանյանը նշեց, որ խաղաղության ձգտում են բոլորը, նաև ընդդիմությունը։

«Այսօրվա խաղաղության օրակարգը ոչ իրատեսական է, ռեալ չէ հայ ժողովրդի համար։ Հակամարտությունը ավելի է խորացել»,- ասաց նա։

Խոսելով սահմանազատման գործընթացից՝  նախկին նախարարը նկատց, որ այն ապօրինի է, ոչ օրինական։

«Սահմանազատումն ապօրինի է, այն մեզ պարտադրում են, կրկին միակողմանի զիջման են տանում Հայաստանին»,- ասաց նա։

Մանրամսները՝ տեսանյութում։

--00—ԼՀ