ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնել է Իրան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, տեղեկությունը տարածել է Իրանում Ադրբեջանի դեսպանատունը։
Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանաեիի հետ և մտքեր փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ։
--00—ՅՄ