ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Մոնղոլ նվաճողների քաղաքականությունն է վարվում, աղքատության շեմը չհաղթահարած երկրում ուզում են մտնել քաղաքացու գրպանը, անունը դնում են՝ բարեփոխումներ են անում։ Անբարոյական է այսքան խնդիրներ ունեցող երկրում բարձր պարգևավճարներ ստանալը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Անդրադառնալով Ազատության հրապարակում փետրվարի 18-ին կայանալիք հանրահավաքին, Հայրիկյանը ընդգծեց, որ հանրահավաքը տեղի է ունենալու «Մերժի՛ր Նիկոլին» հիմնական կարգախոսով․ «Փետրվարի 18-ը Նիկոլի վերջն է լինելու, նրան հեռացնելու հստակ ծրագիր ունենք, հաջորդ իշխանավորը պետք է լինի ժողովրդի ընտրածը։ Ամենաուշը երեք ամսից Նիկոլին կհեռացնենք և նոր ընտրություններ կլինեն, եթե քաղաքացին ցանկանա, դրա համար պետք է նրանք ներկայություն ապահովեն»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ