Գերիների մասին բարձր խոսել, վայ-վույ անել պետք չէ, իշխանությունն իր գործն անում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

ԵՄ-ին անդամակցելու հարցում իշխանությունը որևէ հույս չի տվել, քայլեր են արվել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցով։ Իշխանությունը շատ զուսպ է արտահայտվել, այն շատ երկարաժամկետ գործընթաց է՝ վիզաների ազատականացում, ազատ առևտրի համաձայնագիր, պետք է լուրջ չափանիշներին բավարարենք, որ այդ փուլը գա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Քվեարկելուց հետո՝ առավոտյան, ԵՄ-ում չենք հայտնվելու, խնդրում եմ՝ հասարակությունը մեղմի ակնկալիքները, ընկալի, որ պետք է փորձենք հասնել տեղ», - ընդգծեց պատգամավորը։ Անդրադառնալով Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ Ջուլհակյանը ընդգծեց, որ իշխանությունն իր անելիքն անում է, սա այն թեման չէ, որ շատ խոսվի, բարձրաձայնվի։ «Ամեն հարցում չէ, որ հայտարարությունը օգտակար է, պետք է հասկանալ՝ ինչ արդյունք է տալու։ Որևէ հանդիպում, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ունենում են, չի անցնում առանց գերիների հարցի, բավարար աշխատանք է տարվում, անտեղի են քննադատությունները։ Գերիների մասին բարձր խոսել ու վայ - վույ անել պետք չէ, մեր աշխատանքը վատ չեմ գնահատում»։ 

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ