Ալեն Սիմոնյանը 3 լրատվամիջոցների հետ զրույցում փորձել է սրբագրել իր սկանդալային հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Screenshot_1

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ցանկացել է սրբագրել սոցցանցերում երեկվանից բուռն քննարկված և պարսավանքի արժանացած արցախցիների մասին հայտարարությունը և ճեպազրույց կազմակերպել միայն երեք լրատվամիջոցների համար՝ թույլ չտալով մասնակցել մյուսներին։ 

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան արցախցի լրագրողի հարցին, թե երբ կարող է գնալ Արցախ, ԱԺ նախագահը պատասխանել էր, որ «պետք է մնային և կռվեին»։

Ավելի ուշ ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանը փորձեց խմբագրել իր ասածը՝ նշելով որ խոսքը ոչ բոլոր արցախցիներին է վերաբերվում, կան մարդիկ, որոնք մնացել և կռվել են, բայց նաև «շատերը կռվի օրերին զանգում էին իրենց և խնդրում, որ բացեն սահմանը, դուրս գան, փոխանակ մնային ու պայքարեին»։ 

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ