Ուշիի ոլորաններում բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

photo_2025-02-13_11-02-11

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Foton» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեռևս անհյատ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելւ գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

--00—ՅՄ