Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. 15 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Screenshot_2

Մյունխենի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Verdi արհմիության ցույցի մասնակիցների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դատելով դեպքի վայրից սոցցանցերում հրապարակված կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper, հայտնում է Deutsche Welle-ն։

Վարորդը ձերբակալվել է, ոստիկանները հետաքննում են հանգամանքները։

--00—ՅՄ