ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգիռ է եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է շատ հետաքրքիր վայր լինել ներդրողների համար, որոնք ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասել է ՀՀ վարչապետը: