ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
--00--ԱՀ