ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Երգիչ Սարո Թովմասյանը դատարանում մերժում է ստացել: 2025 թ փետրվարի 6-ին Սարո Թովմասյանը դիմել է դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայության 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայտնում է ArmLur.am-ը։
Միջնորդության մեջ երգիչը նշել է, որ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով: Աշխատում է և աշխատանքի արդյունավետ կազմակերպման և կատարման համար առաջնային պայման է հանդիսանում մեքենա վարելն, առանց որի անհնար կլինի իրականացնել աշխատանքային գործունեությունը:
Այսինքն հայցվորի ընտանիքի եկամտի միակ աղբյուրը դա հայցվորի աշխատանքն է, որից վերջինս փաստացի կարող է զրկվել, կապված վիճարկվող վարչական ակտի կատարման հետ և որի արդյունքում վերջինս չի կարողանում պատշաճ իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև հոգալ իր խնամքին գտնվող անձանց համար անհրաժեշտ մինիմալ ծախսերը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ