ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Երևանի թիվ 97 երթուղու ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(Խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ներգործությունը):
Կատարվում է նախաքննություն»,- մանրամասնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ