ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Իրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպմանը քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Այս առումով նշվել է Ադրբեջանի «3+3» ձևաչափով համագործակցության կարևորությունը։
Ընդգծվել է, որ տարածաշրջանից դուրս արտաքին ուժերի ներգրավումը լավ բան չի խոստանում։ Ղալիբաֆը նաև լիակատար աջակցություն է հայտնել «3+3» հարթակին՝ վստահություն հայտնելով, որ այս ձևաչափը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը։
--00—ՅՄ