ԱՄՆ դոլարով ավանդ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2025-02-21_16-56-06

Ամիօ բանկը հրաշալի առաջարկ ունի արտարժույթով խնայողությունների սիրահարների համար։

Բանկի «Շահավետ»  ավանդատեսակի շրջանակում ԱՄՆ դոլարով առցանց ավանդն արդեն հնարավոր է ձևակերպել մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ:

Ավանդի պայմաններ՝

ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 100 ԱՄՆ դոլար, ամենաբարձր` 5% տոկոսադրույքը գործում է 551-ից 1095 օր ժամկետով ավանդների դեպքում,

հնարավոր է  ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությունը։

Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում:

Բարձր տոկոսադրույքից բացի Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝

անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր),

արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%։

Ավանդների մանրամասներին ծանոթացե՛ք հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

--00—ՅՄ