ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Հիշեցնենք, որ դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նապարարության կողմից՝ քաղաքացու հաղորդման հիման վրա։ Ըստ վարույթի՝ դատավոր Սիմա Իսկանդարյանի՝ լիազորությունների դադարեցումից հետո նրա վարույթում գտնվող գործը վերամակագրվել է դատավոր Սաֆարյանին, սակայն, ըստ ԱՆ-ի՝ դատավորը 2 տարի 5 ամսվա ընթացքում որևէ գործողություն չի իրականացրել, դատավորը դիմումատուին հասանելի չի դարձրել իր դիրքորոշումը։ Դատավորը, սակայն, պնդել է, որ իր կողմից որ իր կողմից գործողություններ իրականացվել են, մասնավորապես, Բասմանի դատարան համապատասխան միջնորդություն և գրություն է ուղարկվել։ Նշված դատարանը պետք է կայացներ անձի վերաբերյալ համապատասխան դատական ակտը։
--00--ՀԱ