Ռուբեն Վարդանյանի դեմքին առկա են խոշտանգման հետքեր, ինքնազգացողությունը վատացել է, վայրագություն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Ռուբեն Վարդանյանի դեմքին առկա են խոշտանգման հետքեր, ինչպես նաև կեղծ դատավարության ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, սա ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի վայրագությունների մասին, քանի որ միջազգային բոլոր նորմերով հացադուլ հայտարարած քաղաքացիները ազատվում են դատական նիստին մասնակցելուց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի թիմակից Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ այս պահին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների։

Դիտարկմանը, թե ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել այս թեմայով, Առաքելյանը նշեց, որ այս կառույցը չպետք է մտահոգվի, այլ պետք է գործի․ «Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն ՀՀ ուժերով լուծել այս հարցը, բայց ՀՀ-ն պետք է հանդիսանա միջազգային ատյաններում այս հարցը բարձրաձայնողը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ