Կպայքարենք այնքան, մինչև իշխանությունը գերիների հարցով զբաղվի, սա Բաքվի քաղաքական ֆարսն է․ Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Ամբողջությամբ կիսում եմ այն կարծիքը, որ ամիսներ շարունակ նման ակցիաներին որևէ պատասխան չի եղել ՀՀ ԱԳՆ-ից, այսօր ոչինչ չասող հայտարարություն արեց, պետք է կոտրենք հանրության մոտ եղած անտարբերությունը, պիտի պահանջատեր լինենք։ Այս մասին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ այսօր ՄԱԿ գրասենյակի մոտ քաղաքացիները հավաք են կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին։

«Կպայքարենք այնքան, մինչև իշխանությունը գերիների հարցով զբաղվի»,- ասաց Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձավ նաև Ռուբեն Վարդանյանին, որին Բաքվում խոշտանգում են և ստիպում մասնակցել կեղծ դատավարությանը․ «Այն, ինչ կատարվում է Բաքվում քաղաքական ֆարս է, Ալիևի վրեժխնդրության հետևանքն է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ