ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Հայաստանի Պրեմիեր լիգայի մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ, Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ մտած 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
«Գործը հարցուվել է քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ