Եվրոպական համեմունքներով մադրիդյան դերբին՝ Ռեալի հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Untitled-6

Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։

Հանդիպման հաշիվը բացեց Ռոդրիգոն 4-րդ րոպեին։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում պատասխան գնդակը խփվեց 32-րդ րոպեին․ աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը։ Հաղթական գոլը խփեց Բրահիմ Դիասը 55-րդ րոպեին։

Մրցող թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը մարտի 12-ին է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ