Քաղաքապետարանի պաշտոնյանի կնոջ ընկերությունը գյուղնշանակության հողից ավազ է արդյունահանել․ Հետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

l-GFu4rzw5UT

«Հետք»-ը գրում է․ «Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցները 2025թ. հունվարի 24-ին արձանագրություն են կազմել, որ Նոր Արտագերս բնակավայրում «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից վարձակալությամբ օգտագործվող հողամասում կատարվում են ավազահանման  աշխատանքներ: Պարզվել է, որ ընկերությունը, հողամասն օգտագործելով ոչ նպատակային նշանակությամբ, ավազ է արդյունահանել գյուղնշանակության հողատարածքից: Փետրվարի 3-ին հարուցվել է վարչական վարույթ։

Ընկերության տնօրենը կամ ընկերության ներկայացուցիչը նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը 2025թ. մարտի 3-ին որոշել է «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Աննա Գասպարյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ 150․000 դրամի չափով:

Այդ չափի տուգանք է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ