Լաթաքիայում հայերի թիրախավորում չկա, մեր ապահովության համար տանն ենք մնում. հայազգի լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

photo_2025_03_10_16_21_33.thumb_

Սիրիայի Լաթաքիա քաղաքում այսօր ավելի հանդարտ է իրադրությունը։ Քաղաքում դեռևս կա էլեկտրաէներգիայի և ջրամատարակարման խնդիր։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը՝ նշելով, որ հայկական դպրոցն ու եկեղեցին դեռևս փակ է՝ ապահովության համար, հայերը մնում են տանը։

Ըստ մեր գործընկերոջ՝ երկրի կենտոնական մասերում հանդարտ է, սակայն ծայրամասերում դեռ բախումները շարունակվում են, անվտանգային ուժերը խուզարկություններ են կատարում։

Ն.Կարապետյանը ընդգծեց, որ քրիստոնյաներին, հայերին հատուկ թիրախավորելու հրահանգ չկա։ «Որպես քրիստոնյա, հայ մենք հիմա ապահով ենք: Այս պարետային ժամը մեր ապահովության համար է, որ տանը մնանք և վտանգի չենթարկվենք: Քրիստոնյաների և հայության վտանգ չկա: Երկուշաբթի է պետք է դպրոցները բացվեին, բայց նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ մինչև վաղը փակ մնան դպրոցները` աշակերտների ապահովության համար: Մենք` որպես հայ համայնք, մինչև երեքշաբթի արձակուրդ ենք: Եթե դրանից հետո իրավիճակը բարելավվի, կվերադառնան դպրոց, եթե ոչ, ապա դեռ փակ կմնան»,- ասաց Կարապետյանը:

--00—ՅՄ