Հացադուլ հայտարարելով՝ ուզում էի ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, իրականացվում է ձևական դատ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2025-03-13_16-36-11

Բաքվում ապօրինի պահվող և 23 օր հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը այսօր հրապարակված ձայնային ուղերձում նշել է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր: 

«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. 

Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ», - նշել է Վարդանյանը: 

--00—ՅՄ