ՌԴ-ն ողջունում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու Փաշինյանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ա

Ռուսաստանը ողջունում է Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ողջունում ենք, սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը, միայն ուրախ ենք տեսնել այն երկրների ղեկավարներին, որոնք հրավեր են ստացել և հաստատել իրենց մասնակցությունը, նշել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին սպասում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։

«Մենք հիշում ենք բազմազգ Խորհրդային Միության ժողովուրդներից յուրաքանչյուրի ներդրումը, նրանց նշանակալի դերը գերմանական նացիզմի և ճապոնական միլիտարիզմի դեմ ընդհանուր հաղթանակի գործում», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

--00—ՍՊ