Գերմանիան 13 տարի անց վերաբացել է Սիրիայում դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՍՍ

Գերմանիան 13 տարի փակելուց հետո մարտի 20–ին վերաբացել է իր դեսպանատունը Դամասկոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle–ն:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով 2012 թ.–ին փակված դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը, որը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո արդեն երկրորդ անգամ է այցելել Սիրիա։

Նշվում է, որ Գերմանիայի՝ փոքրաթիվ դիվանագետներ կվերսկսեն իրենց գործունեությունը Դամասկոսում, սակայն հյուպատոսական աշխատանքները, օրինակ՝ վիզաների տրամադրումը, կշարունակվեն Բեյրութում: 

 


 

--00—ՍՊ