ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Հայաստանի հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը մեկնաբանել է Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։
«Ո՞րն էր թիմերի միջև հիմնական տարբերությունը՝ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր, մենք դեռ պետք է աճենք, այս արդյունքն օրինաչափ է, Վրաստանի հետ խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը
Պետք է ընտրենք ավելի ճիշտ խաղացողների, որոնց հետ պետք է շարունակենք աշխատանքը։ Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում․ 3 անհատական սխալ, 3 գոլ»,-ասել է նա։
--00—ՍՊ