ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

աա

Մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ 

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 

--00—ՍՊ