ՆԳՆ-ն հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տարածված տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

photo_2025-03-21_10-10-03

Վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Նշենք՝ սոցցանցի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։ 

--00—ՅՄ