ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Զիմբաբվեցի Կիրստի Կովենտրին դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջին կին նախագահը։ Նա ընտրվել է մարտի 20-ին Հունաստանի Կոստա-Նավարինոյում անցկացված ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում՝ դառնալով կազմակերպության 10-րդ նախագահը։
41-ամյա Կովենտրին, ով օլիմպիական կրկնակի չեմպիոն է լողում, հայտարարել է. «Սա աներևակայելի պատիվ և պատասխանատվություն է։ Ես կաշխատեմ այնպես, որ դուք հպարտանաք ինձնով»։ Նա 2018-2021 թթ. եղել է ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ, իսկ 2023-ից՝ գործադիր կոմիտեի անդամ։
Գործող նախագահ Թոմաս Բախը հրաժարվել էր առաջադրվել։ Նախագահի պաշտոնին հավակնում էին նաև Ֆեյսալ իբն Հուսեյնը, Մորինարի Վատանաբեն, Սեբաստիան Կոն, Դավիդ Լապպարթենը, Յոհան Էլիաշը և Խուան Անտոնիո Սամարանչ-կրտսերը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ