ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության վերջին խաղափուլից առաջ գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականներում:
Շանթը և Գաբրիելը 10 հնարավորից ունեն 7.5 միավոր։
Առաջնության առաջատարներ Մաթիաս Բլյուբաումը և Դանիել Յուֆֆան ունեն 8 միավոր:
Վերջին խաղափուլը կմեկնարկի մարտի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:
--00--ՍՊ