Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

․
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
 Մյանմայի երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1002-ը, ևս 2376 մարդ տուժել է: 
 
Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
 
Այժմ ընթանում է փլատակների ապամոնտաժում, սակայն տեղի ուժերը դրա համար բավարար չեն։
 

 --00—ԱՀ