ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դեյրդրե Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։
«Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Սա պատմական պահ է, և մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը:
Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել բոլոր ջանքերին, որոնք ձեռնարկվում են մեր միջազգային գործընկերների հետ՝ Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղություն ապահովելու համար։
Մենք կոչ ենք անում երկու կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հաստատման հեռանկարները։ Հակամարտության վերսկսումը ողբերգություն կլինի և տարիներ շարունակ հետ կմղի տարածաշրջանում խաղաղության գործընթացի ձեռքբերումը։
Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։
--00—ՍՊ