Ինչ որոշում է կայացրել դատարանը Մարտուն Գրիգորյանի շտաբի անդամի խափանման միջոցի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

հհ

Հակակոռուպցիոն դատարանը հենց այս պահին ՄԵՐԺԵՑ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․

 

«Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը։ Սուրենն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սա առաջին հաղթանակն է»,- նշել է փաստաբանը։ 

 

 

 

--00—ՍՊ