ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Գյումրու ընտրությունների քաղաքականացումը տեղի ունեցավ Ռուբեն Մխիթարյանի ձեռքով, նա մեծ բան արեց ընդդիմադիր պայքարի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը․
«Գյումրիում՝ ընդդիմության բարենպաստ պայքարի հող էր աննախադեպ մասնակցության թիվը, որի պատճառը Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քաղաքականացումն ու կարևորումն էր:
Անկախ արդյունքներից ու թվերից անհրաժեշտ է ֆիքսել, որ քաղաքականացումը տեղի ունեցավ Ռուբեն Մխիթարյանի ձեռքով:
Անկախ Մխիթարյանի հավաքած ձայների քանակից նա մեծ բան արեց ընդհանուր գործի համար»։
--00--ԱՀ