Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարություն մտցնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

գգ

Ուկրաինայում ժամանակավոր կառավարման հնարավորությունը կարող է քննարկվել ՄԱԿ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների հետ համատեղ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Նա հիշեցրել է ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման նախադեպերը Արևելյան Թիմորում, Նոր Գվինեայում, նախկին Հարավսլավիայի տարածքում: 

«Դա հնարավորություն կտա անցկացնել ժողովրդավարական ընտրություններ և իշխանության բերել կենսունակ կառավարություն», - ասել է ՌԴ նախագահը։ 

--00—ՍՊ