Դու'րս եկեք փողոց, մարդկանց հարցրեք, թե ու՞մ է հետաքրքրում Արցախի հարցը կամ Արարատը. Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Հովիկ Աղազարյանը ՔՊ հիմնադիր անդամ է, ուստի ներկուսակցական տրամաբանությունից պետք է ինքը որոշի՝ մանդատ դնի կամ ոչ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը։ 

Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելը կարող է բերել Աղազարյանի վրա քրգործի հարուցմանը, նա նշեց, որ արտոնյալներ չկան, սակայն քրգործը չի կարող պայմանավորված լինել մանդատի հարցով։ 

Խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ուղղված վարչապետի հորդորի մասին, որ հրաժարական տա, Գաբրիելյանը կարծում է, որ դա նորմալ է, քանի որ Անդրեասյանը եղել է «ՔՊ անդամ, իրենց թիմակիցը»։ Դիտարկմանը, թե բա իշխանության ճյուղերի բաժանման հա՞րցը, ՔՊ-ականը պատասխանեց, թե «այս հարցի լուծման մեջ կա քաղաքական տրամաբանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ